Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր». Արծրուն Հովհաննիսյան

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր». Արծրուն Հովհաննիսյան
04.04.2016 | 10:56

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, (սրանց մասին ես արդեն ասել էի), իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ:


Հետագա զարգացումների մասին առաջիկա հաղորդագրություններում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 6607

Մեկնաբանություններ